Ասել թե՝ չեմ աշխատում, տուն չունեմ, նորմալ չէ, ժողովո՛ւրդ ջան․ Փաշինյան
Քաղաքական
Երբեմն ինձ համար ընդունելի չէ որոշակի «մուննաթային» տոնը, թե՝ մենք չենք աշխատում 20 տարի է, տուն չունենք, էս չունենք, էն չունենք։ Դա խնդիր է, նորմալ չի, ժողովո՛ւրդ ջան, տենց բան ասել։ Ասել թե՝ չեմ աշխատում, տուն չունեմ, էս չունեմ, էն չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ, չի լինում տենց, ժողովուրդ ջա՛ն, դա նորմալ հանրային հարաբերություն չէ։ Այս մասին ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կրթությունը մեզ համար ռազմավարություն է։ Երբ խորանում ես նման դեպքերի մեջ, հասկանում ես, որ դեպքերի 80 տոկոսում խնդիրը կրթության մեջ է։ Կան մարդին, որ աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել։ Այստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև էդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտում աշխատելու համար»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ 55 մլրդ դրամ է տրամադրվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովության և այլ խնդիրների հասցեագրման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)