Թրամփին չի հետաքրքրում՝ կոնկրետ ինչպես կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը․ NYT
ԱՄՆ
Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մշտական փոփոխությունները բացատրվում են նրանով, որ նրա համար միևնույն է, թե ինչպես կավարտվի հակամարտությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը, փոխանցում է The New York Times-ը։
«Այս «ամերիկյան ոլորանների» շարժիչ ուժը նախագահի ցանկությունն է լինել նա, ով ավարտեց պատերազմը», - ասել է նախկին դեսպանը:
«Նրան չի հետաքրքրում, թե կոնկրետ ինչպես է այն ավարտվելու և ինչ հետևանքների է դա բերելու։ Կարևոր է միայն, որ այն ավարտվի և ամրապնդի նրա հավակնությունները Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ», - եզրափակել է Դաալդերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան