Որն է ԵՄ-ի «Պլան Բ»-ն Ուկրաինայի համար․ Politico
Աշխարհ
Եվրամիությունը կարող է անդամ երկրներին առաջարկել «Պլան Բ»-ի շրջանակներում համատեղ պարտքի տեսքով տասնյակ միլիարդավոր եվրոներ ներգրավել Ուկրաինային փրկելու համար: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ նոր որոշումները մշակվում են այն բանից հետո, երբ Բելգիան խափանել է սառեցված ռուսական ակտիվները որպես Կիևին ֆինանսական աջակցություն օգտագործելու ծրագրերը: Աղբյուրների խոսքով՝ Ուկրաինային օգնության համար համատեղ պարտքի տարբերակը կներառվի փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթներին կներկայացնի ԵՄ մայրաքաղաքներին:
Փաստաթղթում կքննարկվի նաև Կիևի հետ փոխգործակցության ևս երկու տարբերակ՝ վերականգնողական վարկ կամ Ուկրաինային հետագա աջակցությունից հրաժարում: Վերջինիս, դիվանագետների խոսքով, կաջակցի միայն Հունգարիան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան