Մենք ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանքներ ենք լցնում աղբանոցը. Փաշինյան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի «Նավ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանն ու Արտակ Սաֆարյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումատակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել