Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի. Արարատ Միրզոյան
Քաղաքական
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ վաշինգտոնյան համաձայնություններով մեծ ապաշրջափակում է լինելու։
«Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ՝ միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ»,- ասել է նա։ Ըստ նրա, երբեմն նեղացնում են թեման՝ հանգեցնելով Ադրբեջան-Նախիջևան կապի, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը. «Ընդ որում, ենթակառուցվածքը, որով կապն իրականացվելու է, նույնկերպ շահագործվելու և օգտագործվելու է ՀՀ կողմից»,- ասել է նա։
ԱԳ նախարարի խոսքով՝ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի։ «Եվ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման։ Չկա տրամաբանություն, որ կաշխատի ՀՀ հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի՝ ապաշրջափակումն իմաստ չի ունենա ու չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի. «Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)