Ուկրաինան հրավիրել է Թրամփի հատուկ ներկայացուցչին այցելել Կիև՝ «ուրախ ենք տեսնել ընկերներին» խոսքերով
Քաղաքական
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը միշտ ուրախ է տեսնել ամերիկացի պաշտոնյաներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆին։ Այս մասին հաղորդում է «Мы-Украина»-ն։
«Պարոն Ուիտքոֆը նույնպես ստացել է հրավեր։ Մենք միշտ ուրախ ենք ընդունել մեր ամերիկացի բարեկամներին Ուկրաինայում», — նշել է Սիբիգան՝ ընդգծելով, որ Կիևի հրավերը մնում է բաց ցանկացած պահի։
Նախարարը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում անձամբ է փոխանցել հրավերը Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին։ Վերջինս հիշեցրել է, որ ամերիկացի դաշնակիցների համար «լրացուցիչ հրավերներ պետք չեն, դռները միշտ բաց են»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից