Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին Երևանում
Քաղաքական
Ադրբեջանը չի մասնակցի Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին, որը նախատեսված է անցկացնել Երեւանում։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թաիր Միրքիշիլին՝ փոխանցում է APA-ն։
Միրքիշիլին նշել է, որ Եվրանեսթի փաստաթղթերն ու հայտարարությունները հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղ կարգավորմանը։ «Այս հայտարարությունները ոչ միայն չեն աջակցում խաղաղ գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ հակառակը՝ նպաստում են տարածաշրջանային լարվածության պահպանմանը», — ասել է նա։
Ադրբեջանցի պատգամավորը հավելել է, որ որոշումը չի կապված վեհաժողովի անցկացման վայրի՝ Երեւանի հետ։ Minval-ի տվյալներով՝ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել է նաև Վրաստանի պատվիրակությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)