Հունգարիայի ԱԳ նախարարը հերքել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ գագաթնաժողովից հրաժարվելու լուրը
ԱՄՆ
ԱՄՆ-ը չի հրաժարվել Ռուսաստանի հետ գագաթնաժողով անցկացնելու գաղափարից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ հավելելով, որ իր վերջին բանակցությունների ընթացքում ամերիկացիները հստակ ցույց են տվել պատրաստակամություն նման հանդիպման կազմակերպման հարցում։
Սիյարտոյի խոսքով՝ այժմ քննարկվում է ոչ թե գաղափարի նպատակահարմարությունը, այլ այն, թե երբ կարող է հասունանալ նախապատրաստական փուլը, որպեսզի գագաթնաժողովը ունենա իրական արդյունքներ։ «Պատրաստությունները շարունակվում են, սակայն ժամկետների շուրջ դեռ անորոշություն կա», — նշել է նա։
Ավելի վաղ վերլուծաբան Էնգին Օզերը կարծիք էր հայտնել, որ Պուտին-Թրամփ երկրորդ գագաթնաժողովի Բուդապեշտում հետաձգումը կապված չէ լուրջ քաղաքական տարաձայնությունների հետ, այլ՝ Եվրոպական միության արձագանքի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան