Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են․ Արթուր Խաչատրյան

Հրապարակումներ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պարտատերերին․․․․

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած վերջին բյուջեն։ Ես այդ բյուջեն կոչում եմ «ձախողումների ամփոփման բյուջե», քանի որ այս բյուջեն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի համարյա 8 տարիների ձախողումները։ 2026 թվականին կառավարությունը խոստանում է ապահովել 5.4% տնտեսական աճ։ Նախորդ տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականի համար խոստանում էր 5.5% աճ, մինչդեռ այսօր աճի սպասումը պակասացրել են մինչև 5.2%։ Այսինքն, հենց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավարված դրական գործոնները սկսեցին չեզոքանալ, սկսեց նվազել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպը։ 5.2-5.5% տնտեսական աճը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի տնտեսական աճի ու իրենց տնտեսական նվաճումների մասին փչված փուչիկը պայթել է։ Համեմատության համար հիշեցնեմ, որ 2000-2008 թվականներին Հայաստանի տնտեսության տարեկան միջին աճը կազմել էր 11%:

Լավ, իսկ այդ 5.2-5.5% տնտեսական աճն ինչի՞ հաշվին է ապահովվել՝ պետական պարտքի։ 2017 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմում էր ընդամենը 7 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025-ի տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ կամ կենտրոնական բանկի այսօրվա փոխարժեքով՝ 15 միլիարդ 232 միլիոն դոլար։ 2026 թվականի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 տրիլիոն 569 միլիարդ դրամ կամ բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառված փոխարժեքով՝ մոտ 17 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ 2017 թվականի համեմատ պետական պարտքը կավելանա 10 միլիարդ դրամով։ 2026 թվականին բյուջեի եկամուտները կազմելու են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր պետական պարտքն ավելի քան կրկնակի անգամ մեծ է լինելու մեր ստացած եկամուտներից։ Գալիք ֆինանսական տարում կառավարությունը պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, որից 629.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 423.2 մլրդ դրամը՝ տոկոսավճարները։ 423.2 մլրդ դրամ միայն տոկոս…. Համեմատության համար նշեմ, որ առողջապահության բյուջեն 212 միլիարդ է, կրթության բյուջեն՝ 361մլրդ, սոցիալական բյուջեն (կենսաթոշակները հանած)՝ ընդամենը 315 մլրդ, տնտեսական ոլորտինը՝ 285.9 մլրդ։

Փաստացի ի՞նչ է ստացվում։ Աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին։ Պատկերացրեք մի ընտանիք, որի ամսական եկամուտը 250,000 դրամ է, տարեկան՝ 3 մլն դրամ։ Ենթադրենք, որ ընտանեկան եկամուտը ձևավորվում է աշխատավարձից և ներդրումներից ստացված եկամտից։ (Ենթադրենք, որ ներդրումների հիմնական աղբյուրը պարտքն է:) Եվ ահա այդ 3 մլն դրամից 1 մլն դրամը գնում է պարտքը փակելուն։ Պարտք էլ վերցնում ես, որովհետև տարեկան ծախսդ 3.6 մլն դրամ է (ամսական 300,000 դրամ)։ Պարտք ես վերցնում, որ մի քիչ ավելի լավ ապրես, մի քիչ էլ ներդրում անես, որ ավել փող գա։ Բայց պարտքը փակելու հետևանքով ավելի քիչ որակյալ սնունդ ես գնում, ավելի քիչ հագուստ ես գնում, երեխաներին չես կարողանում պարապելու տաս, իսկ հանգստանում ես միայն ծովը հեռուստացույցով տեսնելով։ Այսինքն՝ պարտք փակելու պատճառով ավելի վատ ես ապրում։

Պարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։ Ավելի պարզ. միթե՞պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։ Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։ Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։

Բանական մարդն այս ամենը հաշվի է առում պարտքի տակ մտնելուց առաջ։ Բայց, արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ամենը չի հաշվարկել, չի «զտել», թե որքան կկազմեր մեր տնտեսական աճը (բյուջեն, ՀՆԱ-ն), եթե պարտք չլիներ։ Հսկայական պարտքով, արտաքին բարենպաստ գործոնների բացակայության պայմաններում տարեկան տնտեսական աճը, հիշեցնենք, կազմում է 5.2% – 5.4%: Իսկ որքան կկազմեր այդ աճը եթե պարտք չներգրավեինք։ Նիկոլական պատգամավորներից մեկը նույնիսկ «մուննաթ» եկավ, թե «հո՞ գիտությունների դոկոր չէինք վարձի, որ այդ հաշվարկներն աներ»։ Ուրեմն 10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացնում են, բայց չեն ուզում մի խելքը գլխին գիտությունների դոկտոր վարձել, որ այս հաշվարկներն անի։ Կամ, մի ամբողջ կառավարություն մի գիտնականի չափ գիտելիք չունի՞․․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված