Խաչատուրյանը կարևորել է Սյունիքում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը
Քաղաքական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Հատուկ շեշտվել է Սպանդարյան ջրանցքի վերանորոգման ռազմավարական նշանակությունը, որի համար նախատեսվում է ուղղել նաև հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցները։
Մարզպետը ներկայացրել է նաև մարզի բնակիչների կենցաղային պայմանների բարելավման նպատակով հաստատված և արդեն մեկնարկած ծրագրերի իրականացման փուլերը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Սյունիքում իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը՝ ընդգծելով, որ մարզի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան