Արևմուտքը թուլացել է․ EC
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի հակամարտության շրջանակներում Ռուսաստանի հետ առճակատումը հանգեցրեց արևմտյան երկրների թուլացմանը։ Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման արդյունքներն ամփոփել է The European Conservative պարբերականը։
«Այս արյունալի հակամարտության արդյունքն արդեն ակնհայտ է։ Եվրամիության ղեկավարներն ու Մեծ Բրիտանիայի դաշնակիցները պարտվեցին քաղաքական պատերազմում Ուկրաինայի պատճառով: Ժամանակակից աշխարհում առաջատար խաղացողի դերի վերաբերյալ նրանց հավակնությունները հերքվել են որպես մարող քաղաքական ուժի երևակայություններ», - նշված է հոդվածում։
Հաղորդվում է, որ ԵՄ ղեկավարությունը միտումնավոր հեռու է մնացել Ուկրաինայի հարցով բանակցություններից՝ դրանք թողնելով այլ քաղաքական ուժերին։ Ընդ որում, եվրոպական ղեկավարությունն ի վիճակի չէ մոբիլիզացնել բնակչությանը «նույնիսկ ռուսական մտացածին սպառնալիքի պայմաններում»։ «Ով է պայքարելու չընտրված ֆոն դեր Լեյենի և բրյուսելյան բյուրոկրատների նրա լեգեոնի համար», - հարց է տվել նյութի հեղինակը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան