Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին լեդի Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան մոտ անցկացված ազգային ծննդյան եղևնու ավանդական լուսավորման արարողությանը։ Fox News–ի տեղեկացմամբ՝ միջոցառումը շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար և համարվում է ամերիկյան Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանշական իրադարձություններից մեկը։
Իր ելույթում նախագահը շնորհավորել է ինչպես միջոցառմանը ներկա հյուրերին, այնպես էլ ամբողջ երկրին՝ մաղթելով ուրախ ու խաղաղ Սուրբ Ծնունդ։ Ըստ հաղորդման՝ այս տարվա եղևնին Վիրջինիայի Ջորջ Վաշինգտոնի և Ջեֆերսոնի ազգային անտառներից է բերվել։
Նշվում է նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Թրամփը ՖԻՖԱ-ի կողմից կներկայացվի «Խաղաղության մրցանակի» համար, որը նրան կհանձնվի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի ժերեբյովկայի ընթացքում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru