ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագիրը․ Bloomberg
ԱՄՆ
Միացյալ Նահանգները համագործակցում է Եվրամիության անդամ պետությունների հետ՝ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագիրը խոչընդոտելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան կողմը պնդում է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե շարունակել մարտերը։
Վաշինգտոնը կարծում է, որ այդ միջոցները հետագայում կարող են օգտագործվել պատերազմից հետո ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայում ներդրումներ կատարելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)