Ուկրաինայի պարտությունը Մերցի անձնական պարտությունն է․ Взгляд
Վերլուծական
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է դառնալ Եվրոպայի առաջնորդ և փոխարինել ԱՄՆ-ին՝ որպես Ուկրաինայում Արևմուտքի հովանավոր, ուստի Կիևի պարտությունը նրա համար անձնական պարտություն կլինի: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Взгляд-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Մերցը հսկայական դժվարություններ է ապրում իր երկրի ներսում՝ միաժամանակ փորձելով հաջողություններ ցույց տալ արտաքին քաղաքականության մեջ։
«Ոչ բոլոր եվրոպացիներին է դուր գալիս գերմանացու նման հավակնոտ դերը։ Բայց նա ամբողջ ուժով առաջ է մղվում, քանի որ նրա համար, ինչպես և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Ուկրաինայի պարտությունը նշանակում է անձնական պարտություն և Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի կապիտուլյացիա», - հավելել է փորձագետը։
Այսպիսով, Կիևի թուլացումը հարված կլիներ անձամբ Մերցին, որը մեծ ջանքեր գործադրեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն աջակցելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)