Եվրոպացի առաջնորդները բողոքել են Թրամփից
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության երկրների ղեկավարները դժգոհում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրենց անտեղյակության մեջ է պահել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս մասին, հղում անելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում է ամերիկյան The Washington Post թերթը։
«Թրամփի մոտեցման պատճառով եվրոպացի առաջնորդները մշտապես անտեղյակության մեջ են մնացել՝ հենվելով վերջին իրադարձությունների մասին արտահոսքերի և նորությունների վրա», - հայտնում է պարբերականը:
Ինչպես հայտնել է ԵՄ անվտանգության ոլորտում հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան և ՆԱՏՕ-ի քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջուզեպպե Սպատաֆորան, «այդ կարծիքը գնալով ավելի տարածված է դառնում եվրոպական առաջնորդների շրջանում»:
Փորձագետի խոսքով՝ եվրոպացիները պետք է «հարմարվեն նոր իրականությանը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան