Իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկող տղաները հայտնաբերվել են և կալանավորվել. ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)
ԻրավունքՍոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի անչափահաս տղաներ դաժանությամբ ծեծի ենթարկում և նվաստացնում իրենց հասակակից մեկ այլ տղայի։ Նրանք այդ բռնությունը նաև տեսանկարահանել են և տարածել։
Տեսանյութի մեկնաբանության բաժնում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին, ինչից հետո կալանավորվել են»։
Նշենք, որ տեսանյութը տարածող օգտատերը սակայն հերքել է ՆԳՆ խոսնակի տեղեկությունը՝ պնդելով, որ նրանց բաց են թողել։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան