Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն
Բլոգոսֆերա
Տեր Փառեն քահանա Առաքելյանը իր հավատարմությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և դատապարտել է տիրադավներին ու նրանց միացածներին.
«Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց և նրանց հոգու փրկությանը, հոգևոր կյանքին՝ ընդհանրապես։ Չեք հասկանո՞ւմ, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չեք հասկանո՞ւմ, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չեք տեսնո՞ւմ, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ, և չարն ինքը ուրախանում ու ցնծում է։
Ինչպես կասեր մտածողը, «խղճի վաճառքի գինարբուք է սա»։ Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է և քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է և հոգևոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։
Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)