Ամենաուժեղ խաղաքարտը այսօր լրագրողի ձեռքում է. Մհեր Մկրտչյան
Բլոգոսֆերա
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․
«Ամենաուժեղ խաղաքարտը այսօր լրագրողի ձեռքում է:
Դա ընդամենը մեկ պարզ և չարգելված հարց է` դուք Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի կողքին եք թե նրա դեմ դուրս եկած իշխանության՞՞՞
Ու կինոն ավարտվում է`լինես դու հոգևորական թե դերասան, քաղաքական գործիչ թե երաժիշտ, դպրոցի թե թատրոնի, կամ նույնիսկ շատ խոշոր համալիրի տնօրեն:
Իհարկե յուրաքանչյուրը ունի ընտրելու իրավունք, բայց նաև հանրությունը ունի նրանց ճանաչելու իրավունք:
Արգելված Արարատ սարը միևնույն է նայում է մեզ և միևնույն է գեղեցիկ է միշտ: Գուցե հիմա այդքան էլ արժանի չենք հիանալ նրանով, բայց մեկ ա նայում ենք` մեկը հանգիստ ու ազատ, մյուսը դավաճանած, ամաչելով»,-Գրել է Մկրտչյանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը