1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան
Բլոգոսֆերա
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Բաքվի հայկական ջարդերը 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 ազգությամբ հայ քաղաքացիական անձի՝ երեխաների, կանանց, ծերերի։ Մոտ 250,000, ովքեր աշխատել և ծաղկեցրել էին Բաքուն, մի քանի օրվա ընթացքում կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը և մազապուրծ հասան Թուրքմենստան։ Հայերի տներում բնակեցվեցին Հայաստանից հեռացած ադրբեջացիները, ովքեր իրենց գույքի համար արդար փոխհատուցում էին ստացել Սովետական Հայաստանի կառավարությունից։
Սովետական զորքը Բաքու մտավ հունվարի 20-ին։ Բախումների արդյունքում 150 բարբարոս, մարդասպան ճիվաղ շան սատակ արվեցին։ Այսօր դրանք համարվում են Ադրբեջանի անկախության համար զոհված հերոսները, թաղված են Շահիդների պուրակում, ուր այցելությունը պետական արարողակարգի մաս է․․․»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)