«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել Մատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստ Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը Փաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն Սուրենյանց 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ

Բլոգոսֆերա
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
 
«Ըստ լրատվության՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայցով դիմել է դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Ըստ այդմ էլ ակամա արդիական է դարձել այն հարցադրումը, թե որքանո՞վ է այդպիսի հայցադիմումն իրավաչափ։
 
Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներև խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ֊ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան։
 
Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որևէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։
 
Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ դադարեցվել է հոգևոր կրթություն դասավանդող ուսուցիչ֊հոգևորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ֊ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսևորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ֊ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որևէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։
Մեկ անգամ ևս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթները իրենք կարող են իրականացնել նաև կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»։
Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաև ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որևէ հարցի քննություն։
Ի վերջո հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձևավորված կանոնական իրավունքի նորմերով և դավաբանությամբ։
 
Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ և «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին և հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։
 
Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր ժողովրդին ...»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՄատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Ամենադիտված