Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար. Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը:
Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր` Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:
Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար` մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:
Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:
Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)