Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել Մատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստ Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը 

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Բլոգոսֆերա

Բագրատ Սրբազանի նամակը ԱՄՆ փոխնախագահ Վենսին

Պարոն փոխնախագահ,
Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։

Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։
Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և ազատազրկել։

Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է։ Ես ոչ բռնի ձևով, վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ոգով, խոսել եմ իշխանության համար անհարմար ճշմարտությունը Հայաստանի մեծ ու փոքր բոլոր ճանապարհներին։

Դրանով ես իրականացրել եմ մարդու իմ հիմնարար իրավունքը՝ իմ քրիստոնեական հավատն ու վկայությունը հրապարակային դաշտ բերելու, այն հույսով, որ ազգային ճգնաժամի այս պահին հայ ժողովուրդն ու պետությունը հավատարիմ կմնան իրենց պատմական քրիստոնեական ավանդույթին։

Ես միայնակ չեմ։ Փաշինյանի ռեժիմի կողմից նույն կերպ ազատազրկված են նաև ուրիշներ գրեթե նույն պատճառներով։ Նրանց մեջ կան իմ եղբայրները՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

Բանտարկված է նաև Եկեղեցու աշխարհական բարերար Սամվել Կարապետյանը։ Նրան ոչ միայն ազատազրկել են, այլև պետության կողմից խորհրդային ոճով ազգայնացվել է նրա ընկերությունը։
Վարչապետ Փաշինյանի կողմից մեր բանտարկությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական իշխանություն հաստատելու իր արշավի շրջանակներում է։ Խախտելով Սահմանադրությունն ու կրոնական ազատության բոլոր սկզբունքները՝ նա պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ամբողջ աշխարհի հայ եկեղեցու գլուխը, փոխարինվի իր ազդեցության տակ գտնվող որևէ անձով։

Պատճառը պարզ է․ Եկեղեցին պաշտպանում է մեր հոտը։ Մենք խոսում ենք Արցախի հայերի՝ իրենց տներ վերադարձի իրավունքի մասին այն բանից հետո, երբ երկու տարի առաջ նրանք ենթարկվեցին էթնիկ զտման Ադրբեջանի կողմից։ Մենք պահանջում ենք Ադրբեջանում պահվող մեր պատանդների վերադարձը։ Մենք խոսում ենք մեր հայրենիքը և նրա ինքնիշխանությունն Ադրբեջանին հանձնելու դեմ։

Դրա համար թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի կառավարությունը, Եկեղեցին որակել են որպես «խաղաղության խոչընդոտ»։

Բայց Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես անում է այն, ինչ արել է 1700 տարի շարունակ՝ պահպանում է հայ ազգը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Այդ 1700 տարիների մեծ մասում Եկեղեցին եղել է միակ ազգային հաստատությունը, որը միավորել է հայերին։

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը։ Գործադրվում են ջանքեր՝ Հայաստանը զրկելու իր քրիստոնեական ժառանգությունից և այն ինտեգրելու Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական, իսլամական աշխարհին՝ որպես տնտեսական և ռազմական վասալ։

Դուք, պարոն փոխնախագահ, իրավացիորեն նախազգուշացրել եք Եվրամիությանը, որ այն քաղաքակրթական ինքնասպանություն է գործում՝ հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից և բացելով իր սահմանները նրանց առջև, ովքեր չեն կիսում Եվրոպայի հրեա-քրիստոնեական արժեքներից բխող արժեհամակարգը։

Սա հենց այն է, ինչ այսօր Հայաստանի մեջ ծրագրում և իրականացնում է ՀՀ վարչապետը։
Պատմության ընթացքին միշտ եղել են հայեր, անգամ եկեղեցականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք հաճախ դա արել են խաղաղության անվան տակ։

«Խաղաղություն, խաղաղություն են ասում, երբ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր Երեմիա մարգարեի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում։

Նախագահ Թրամփը մեծ ժամանակ և քաղաքական կապիտալ է ներդրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Սակայն չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինել, եթե հայ ազգը դադարի գոյություն ունենալուց։ Եթե Հայ Եկեղեցին հաջողությամբ չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան հայ ազգի գոյությունը:

Գիտեմ, որ շուտով դուք կայցելեք Հայաստան և Ադրբեջան։ Դուք մեծապես կնպաստեք իսկապես պատմական և երկարատև խաղաղությանը, եթե՝

1. ապահովեք Երևանում և Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և
2. ստանաք երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150.000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։

Ձեր կարևոր առաքելությանը մեկնելիս խնդրում եմ հիշել Եսայի մարգարեի այն խոսքերը, որոնք մեր Տերը ընթերցեց Իր երկրային ծառայության սկզբում․
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև Նա ինձ օծել է՝ ավետարանելու աղքատներին, ինձ ուղարկել է՝ ազատություն քարոզելու գերիներին և տեսողություն՝ կույրերին, ազատ արձակելու ճնշվածներին» (Ղուկաս 4:18)։

Թող այս Հոգին առաջնորդի Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Ձեր շփումների ընթացքում։

Հարգանքով, սիրով և աղոթքով
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան
02.02.2026

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՄատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն
Ամենադիտված