Անկախ ձեր գովազդած եռանիշ թվերի «հարուստ մենյու»-ից՝ անձամբ իմ ընկալմամբ՝ ձեր բոլորի իրական թիվն է 666-ը. Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Էս արդեն երրորդ-չորրորդ օրն է՝ ֆեյբուքը որպես գովազդ անընդհատ բերում է հայտնի ու հատկապես անհայտ ինչ-որ քպ-ականների, որոնք «մատնասիրտ» են մեզ ցույց տալիս, ինչ-որ եռանիշ թիվ են «գովազդում» ու ինչ-որ մարդկանց կոչ են անում ներկուսակցական ինչ-որ ընտրություններում ընտրել հենց իրենց՝ նշված թվի ներքո։
Հիմա հարց. ե՞ս «տուտ պրիչյում»։
Ուստի, ոչ հարգելի քպ-ական թեկնածունե՛ր,
Ձեզ մի փոխշահավետ առաջարկ ունեմ։ Կլինի՞ ձեր գովազդների «թիրախային լսարանից» ընդդիմադիրներին անջատեք։ Հավատացնում եմ՝ ձեր տհաճ սֆաթներն ու անճոռնի «մատնասրտերը» մեզ մոտ ոչ մի դրական էմոցիա չեն առաջացնում։ Ավելին՝ հաճախ այդ պահին ոչ շատ բարի խոսքով հիշում ենք ձեր լավն ու վատը։ Ուստի «անհայտ ծագման փողերով» մեզ ձեր սֆաթը հրամցնելը ո՛չ ձեզ է օգտակար, ո՛չ էլ մեզ է հաճելի։
Ասածըս ինչ է - համատեղե՛ք օգտակարն ու հաճելին, գովազդի կարգավորումներով բացառե՛ք ընդդիմադիրների էջերին ձեր սֆաթների վճարովի հայտնությունը։
Շնորհակալություն ու հաջողություն։
ՀԳ. Անկախ ձեր գովազդած եռանիշ թվերի «հարուստ մենյու»-ից՝ անձամբ իմ ընկալմամբ՝ ձեր բոլորի իրական թիվն է 666-ը։ Էդքան բան».-Գրել է Մելիքյանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին