Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում 

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան

Վերլուծական
Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է՝

«Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։
Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։)
Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։
Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝
«Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։
Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։
Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։
Աստվածն առաջ։
Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից համապատասխան բնագրային հատվածը.
«Из Гянджи турецкой паша писал к сагнацким армянам, чтоб они прислали к нему дани за пять лет и подать: “ежели де у вас дань готова, то пришлите, а ежели не готовы, то изготовьте за все годы, чтоб были готовы. А ежели дань не пришлете, то де мы придем и насильно у вас возьмем”. Сагнацкие армяня ответствовали ему, что “у нас де денег нет, только есть у всякого по одному ружью и по одной сабле, и ежели хотя придешь к нам, то мы с Божьей помощью против вас стоять будем; и вас не боимся, понеже де у нас людей многое число – сорок тысячи”».
(АВПР, фонд Сношения России с Персией, 1726 г., опись 1, док. 4, л. 213а)։
Առավել մանրամասն այս հաղորդումը քննել եմ իմ հետևյալ գրքում՝ «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը» (Երևան, 2025, էջ 47-48)»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է
Ամենադիտված