Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները 24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur 

Հունիսի 7-ին Փաշինյանն ու ՔՊ-ն իրականացրել են իշխանազավթում, այսինքն՝ հանցագործություն. իսկ մանդատները վերցնելը նշանակելու է այդ հանցագործության օրինականացում. Արմեն Այվազյան

Քաղաքական

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվ այսպես, «Ուժեղ Հայաստանի» և ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ նախապատրաստական քարոզ են վարում մանդատները վերցնելու օգտին, մինչդեռ «Հայաստան» դաշինքից հնչող հայտարարությունները փոքր-ինչ ավելի խուսափողական են, թեև, կարծես, այնտեղ ևս առավել հակված են ԱԺ մտնելուն։

Ամենից առաջ պետք է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել։ Նույն այդ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների գնահատականներում և պաշտոնական հայտարարություններում տրվում է միանգամայն հստակ եզրակացություն․ Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունները տապալվել են թե՛ նախընտրական փուլում, թե՛ 2026 թ. հունիսի 7-ին՝ քվեարկության օրը։ Բերվում են փաստեր բռնաճնշումների, ձերբակալությունների, սպառնալիքների տարափի, տասնյակ և գուցե հարյուր հազարավոր ձայների գողության, նենգափոխման ու անհետացման, բանակի անօրինական շահարկման, ԿԸՀ-ում կատարված հաշվարկների գիշերային անսպասելի վիժեցման, ինչպես նաև ՔՊ-ին անօրինական կերպով վաղաժամ «հաղթող» հռչակելու մասին։

Ինչ արժե միայն այն փաստը, որ ընտրությունների օրը վերջին երեք ժամվա ընթացքում քվեարկել է շուրջ 250 000 մարդ՝ գրեթե երկու անգամ պակաս, քան դրան նախորդած երեքժամյա ժամանակահատվածներում, երբ միջին հաշվով քվեարկել էր 408 000 մարդ։ Մինչդեռ վերջին ժամերին մասնակցությունը, որպես կանոն, զգալիորեն աճում է, և այս անգամ ևս այդպես է եղել, ինչպես կարող են վկայել ընտրություններին մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ։ Ուրեմն ո՞ւր կորան այդ առնվազն 200 000 ձայները։

Այսինքն՝ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՔՊ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒՄ, այսինքն՝ հանցագործություն։ Իսկ մանդատները վերցնելը նշանակելու է այդ հանցագործության օրինականացում։ Վե՛րջ։ Քննարկելու բան այլևս չի մնացել։

Սակայն վերը թվարկված բոլոր խախտումները մանրամասն և հրապարակայնորեն ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանկարծ սկսում են լուրջ դեմքով քննարկել, թե որքանով է նպատակահարմար հրաժարվել մանդատներից, և արդյոք ավելի ճիշտ չի լինի վերցնել դրանք ու մտնել ԱԺ՝ այնտեղ «պայքարը շարունակելու» համար։ Լավ, ձեր տրամաբանությունը որտե՞ղ է, տիկնայք և պարոնայք։ Ո՞ւմ եք ցանկանում հայտնի կենդանու տեղ դնել։

Ընդ որում, նրանց բերած պատճառաբանությունները չեն դիմանում որևէ քննադատության։

Մեկն ասում է (Ն. Կարապետյան, ՈւՀ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի Ն. Փաշինյանը չկարողանա միայնակ գլխավոր դատախազ նշանակել։ Ըստ երևույթին, ըստ Ն. Կարապետյանի, հենց սա է եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրողների ամենամեծ ցանկությունը։

Մյուսն ասում է (Գ. Մելոյան, ՈւՀ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի մեր կողմը քաշենք ՔՊ-ի «հայրենասեր պատգամավորներին»։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, իսկ ես արդեն երեկ կարճ անդրադարձել եմ այս քաղաքական ֆանտաստիկային։

Երրորդն արդեն տեսաբանում է (Ս. Սուրենյանց, ԲՀԿ)՝ մտնենք ԱԺ, որպեսզի «փողոցը գեներացնելու ճանապարհային քարտեզ մշակենք և խորհրդարանական ակտիվ գործունեության ու ակտիվ փողոցի միքսով (մի՞թե հայերենում այդպիսի բառ կա – Ա.Ա.) մեկ-մեկուկես տարվա ընթացքում հասնենք իշխանափոխության»։

Անմիջապես մի շարք հարցեր են առաջանում.

1. եթե մինչև ընտրությունները «փողոցը գեներացնելու ճանապարհային քարտեզ» անգամ չեք մշակել, ապա ինչո՞վ էիք զբաղված առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում,

2. որքան ժամանակ է ձեզ պահանջվում այդ «ճանապարհային քարտեզը» մշակելու համար,

3. ինչո՞ւ պետք է ձեր ընտրողը հավատա, որ ԱԺ մտնելուց հետո այդպիսի «ճանապարհային քարտեզ» եք մշակելու,

4. ինչո՞ւ մինչ այժմ նույնիսկ փորձ չեք արել աշխատել «ակտիվ փողոցի» ուղղությամբ,

և վերջապես,

5. ինչո՞ւ ԱԺ մտնելուց հետո ձեր ընտրողները պետք է այնքան ոգևորվեն և այնքան վստահեն ձեզ, որ ձեր կոչով փողոց դուրս գան,

6. չե՞ք կարծում, որ տեղի կունենա ճիշտ հակառակը․ մարդիկ կհիասթափվեն թե՛ ձեզանից, թե՛ առհասարակ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունից։

Դե ինչ, տեսնենք, թե մանդատների հարցում ինչ որոշում կկայացնեն երեք հիմնական ուժերը։ Դրանից է կախված ոչ միայն նրանց քաղաքական ապագան, այլև մեր երկրի ճակատագիրը։ Որովհետև ևս հինգ տարի ՔՊ-ի իշխանության ներքո Հայաստանը, եթե անգամ վերապրի, կվերածվի Թուրքահայաստանի՝ Գազայի նման մի տարածքի, որտեղ հայ մարդը կանգնած կլինի ընդամենը երկու ընտրության առաջ՝ ապրել թուրք-ադրբեջանական ապարտեիդի պայմաններում կամ արտագաղթել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիրԻրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք կխախտեն արգելքի գոտինՌուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդները
Ամենադիտված