ԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումը
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորումից հետո ՕՊԵԿ նավթային դաշինքը կարող է փլուզվել։
«Մի օր Մերձավոր Արևելքում իրավիճակը կկարգավորվի, իսկ ՕՊԵԿ-ը կփլուզվի»,- ասել է Բեսենթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ևս քննադատել էր 1960 թվականին ստեղծված կազմակերպությունը՝ այն անվանելով «անօրինական կարտել»։
2026 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես դուրս են եկել ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ ձևաչափից։ Վերջին շրջանում նաև տեղեկություններ են շրջանառվում, որ կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը դիտարկում է Վենեսուելան։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)