Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը
ԱՄՆ
Սպիտակ տունը հերքել է Financial Times-ի տեղեկությունը, թե ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կարող է ավելի մեծ դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում, իսկ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությունը կարող է կրճատվել։
Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հրապարակումն անվանել է «կեղծ լուր»՝ ընդգծելով, որ նման քննարկումներ չեն ընթանում։
Նրա խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և վայելում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիակատար վստահությունը՝ ԱՄՆ-ի անունից բանակցություններ վարելու հարցում։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Ռեթքլիֆի լիազորությունների ընդլայնումը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)