Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Իրավունք
ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում և իրացնում է կեղծ օղի և կոնյակ։ Նա հրավիրվել է մարզային վարչություն և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)