Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանը
Իրան
Իրանը պատրաստ է վերադառնալ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնագրի կատարմանը, եթե նույն քայլը կատարի նաև Վաշինգտոնը։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշաեշ Արդեստանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե ԱՄՆ-ն վերադառնա հուշագրի իրականացմանը, Իրանը նույնպես կարող է վերանայել իր մոտեցումն այս հարցում», — ասել է պատգամավորը։
Միաժամանակ Արդեստանին ընդգծել է, որ ներկայումս Իրանի կողմից հուշագրի դրույթների իրականացումն անհնար է, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է դրա կիրառումից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման տարբերակները, այդ թվում՝ Խարկ կղզու հնարավոր գրավումը և ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու սցենարները։ Հաղորդումների համաձայն՝ քննարկվել են նաև Օրմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը թուլացնելու հնարավոր քայլերը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է