Իրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախ
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող՝ ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող անշարժ գույքը համարվում է հարվածների օրինական թիրախ։
ԻՀՊԿ-ի հրապարակած ցանկում ներառված են մի շարք գոլֆ-ակումբներ և բարձրահարկ շենքեր, այդ թվում՝ Trump International Hotel & Tower-ը Դուբայում, Trump Plaza-ն Ջիդդայում և Trump Tower-ը Ռիադում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման տարբերակները, այդ թվում՝ Խարկ կղզու հնարավոր գրավումը և ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու սցենարները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ