Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ԱՄՆ-ի հետ «լիամասշտաբ պատերազմի» մեջ
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է Միացյալ Նահանգների հետ «լիամասշտաբ պատերազմի» պայմաններում և պետք է պատրաստ լինի այդ դիմակայության հետևանքներին։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։
«Իրականությունն այն է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը ներգրավված է լիամասշտաբ պատերազմի մեջ։ Մենք պետք է իրատես լինենք և ընդունենք այս դիմադրության բնական հետևանքները», - նշել է Փեզեշքիանը։
Նախագահը չի մանրամասնել իր հայտարարության այլ հանգամանքները, սակայն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է դիմակայել ստեղծված իրավիճակի մարտահրավերներին, գրում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ