Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ
Իրան
Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա, և որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։
Աքրամինիան հայտարարել է, որ Վաշինգտոնը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ նրա «ռազմավարական որոշումներ ընդունելու կարողությունը սպառվել է»։ Ըստ նրա, ԱՄՆ-ում հստակ քաղաքականության բացակայությունը նկատելի է ինչպես նախագահի որոշումներում, այնպես էլ երկրի Կենտրոնական հրամանատարության աշխատանքում։
Նա ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, և որ ԱՄՆ-ի վարքագծի ցանկացած փոփոխություն հաշվի կառնվի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն