Իրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր
Իրան
Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպանությունը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացված է որպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մատուցող։
Պատկերում Նեթանյահուն նստում է սեղանի շուրջ, որի վրա դրված է օմարով ուտեստ, իսկ նրա հետևում մատուցողի հագուստով կանգնած Թրամփը պահում է աթոռը։ Նկարին կից հրապարակված գրառման մեջ ասվում է. «Բարի վերադարձ, պարո՛ն։ Սովորականի պե՞ս՝ անսահմանափակ ֆինանսավորում»։
Հրապարակումը հայտնվել է այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ էր անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ դրանք գնահատելով որպես «շատ լավ» հանդիպումներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն