Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջին
Իրան
Իրանը ներկայումս ԱՄՆ-ի հետ չի վարում բանակցություններ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Bloomberg-ը։
Այս հայտարարությամբ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ հնչեցրած պնդումը, թե կողմերը մոտ օրերս կսկսեն քննարկումներ Հորմուզի նեղուցի բացման շուրջ։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ ընթացող բանակցությունները վերաբերում են միայն Իրանի և Օմանի միջև ժամանակավոր երթուղու ապահովմանը՝ օտարերկրյա նավերի անվտանգ տեղաշարժի համար, և նեղուցի լիարժեք վերաբացման հարց օրակարգում չկա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է հնարավորինս արագ հասնել Իրանի հետ խաղաղ համաձայնության և պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Այդ հայտարարություններից հետո համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ նվազել էին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել