ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ
Իրան
Թեհրանը Վաշինգտոնից ազդակներ է ստացել իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն վերջին օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ չեն անցկացվել։ Դրա մասին IRNA գործակալության «Դիվանագիտական սեղան» հաղորդման եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք ԱՄՆ-ից ազդակներ ենք ստացել՝ կապված իրենց պարտավորությունների կատարմանը վերադառնալու պատրաստակամության հետ։ Սակայն վերջին օրերին ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություն չենք ունեցել», — ասել է դիվանագետը։
Ըստ Ղարիբաբադիի՝ կարգավորման հարցով շփումներն իրականացվել են միայն Օմանի միջոցով։ Նա նշել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս որոշում չեն ընդունել երկխոսության հաջորդ փուլին անցնելու վերաբերյալ։
«Փոխըմբռնման ուղին անցել է Իրանի և Օմանի միջև, այս ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարվել։ Երկրորդ փուլին անցնելու որոշումը դեռ չի ընդունվել և քննարկման փուլում է»,- նշել է նա։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ երկրի խորհրդարանի նախագահը և արտաքին գործերի նախարարը ստացել են Պակիստան այցելելու հրավերներ։ Ըստ նրա՝ Իսլամաբադը հանդես է գալիս որպես միջնորդներից մեկը, սակայն այցերի ժամկետները դեռևս որոշված չեն։
«Այդ հրավերներն իսկապես ստացվել են, մասնավորապես՝ Պակիստանից, որը հանդես է եկել որպես միջնորդ երկիր։ Իսլամաբադի հետ կապերը պահպանվում են տարբեր մակարդակներում, սակայն այցերի վերջնական ժամանակացույցը դեռ հաստատված չէ»,- հավելել է Ղարիբաբադին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան