Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya
Իրան
Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնագիր են կնքել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման վերաբերյալ, սակայն փաստաթուղթը դեռ պետք է արժանանա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հավանությանը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական հայտարարությունը հավանաբար կլինի արդեն առաջիկա օրերին։
Համաձայնագիրը նախատեսված է 60 օրվա համար։ Դրա նպատակն է վերականգնել ծովային հաղորդակցությունը և պայմաններ ստեղծել տեխնիկական բանակցություններ սկսելու համար։
Պայմանավորվածությունների նախագծի համաձայն՝ Հորմուզի նեղուց մտնող նավերը կշարժվեն Իրանի ափերին ավելի մոտ գտնվող միջանցքով, իսկ դուրս եկողները՝ Օմանին ավելի մոտ երթուղով։ Ըստ կանխատեսումների, ակվատորիայի ականազերծմանը կարող են մասնակցել տարածաշրջանի երկրները։
Աղբյուրը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների միջոցով շարունակվում են անուղղակի բանակցությունները, որոնք մտել են եզրափակիչ փուլ։
Բացի այդ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ըստ տեղեկությունների, վերջերս երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Պակիuտանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ և առաջիկա օրերին կարող է այցելել Իսլամաբադ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պակիuտանյան կողմը մտադիր է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին։ Պակիuտանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Ասիմ Մունիրի Սաուդյան Արաբիա կատարվելիք այցը նախատեսված է օգոստոսի 6-8-ը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան