Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր
Իրան
Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ զինված անձինք ներխուժել են Շահիդ Մազարի բուլվարում գտնվող սրճարան և կրակ բացել երկու մարդու վրա։
Հարձակվողները կրակոցներից հետո դեպքի վայրից փախել են Peugeot 405 մակնիշի մեքենայով, և նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան