Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անում
Իրան
ԱՄՆ-ը հետախուզական տվյալների պակասի պատճառով հաճախ սխալ հաշվարկներ է կատարում։ Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ X սոցիալական ցանցում։
«ԱՄՆ-ը վաղուց է բախվում տեղեկատվության պակասից բխող հաշվարկային սխալների։ Իրանի դեմ պատերազմը դրա վառ օրինակն է։ Այժմ Հորմուզի նեղուցում ավելի լուրջ սխալ հաշվարկ է տեղի ունեցել»,- հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ միջադեպի մասին է խոսքը։
Արաղչիի խոսքով՝ կեղծ հետախուզական տվյալները «ավելի վատ են, քան կեղծ լուրերը»։ Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել զգուշություն ցուցաբերել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿՀՎ-ն բավարար համոզիչ չի համարել Իսրայելի տրամադրած տեղեկությունները՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ, և այդ մասին զգուշացրել է ամերիկյան վարչակազմին։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է