Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարում
Իրան
Իրանն ու ԱՄՆ-ը փակ ձևաչափով բանակցություններ են վարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ հակամարտող կողմերը հենց այս պահին շարունակում են փակ խորհրդակցությունները։ Հարցին՝ արդյոք այդ շփումներում առաջընթաց կա, Պակիստանի դեսպանը դրական պատասխան է տվել։
Թիրմիզին չի բացահայտել բանակցությունների անցկացման վայրը՝ նշելով, որ այդ տեղեկությունը հրապարակային չէ։ Ավելի վաղ Իրանում հերքել էին ԱՄՆ-ի հետ հրադադարի երկարաձգման մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ Թեհրանի տեսանկյունից հրադադարի մեկնարկի հստակ ամսաթիվ սահմանված չէ, հետևաբար «երկարաձգելու ոչինչ չկա»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է