Իրանի ԱԳՆ-ում Դոստոևսկուց մեջբերում են արել՝ քննադատելով ԱՄՆ-ին
Իրան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը, մեջբերել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկուն։ Գրառումը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Մարդը, ով ստում է ինքն իրեն և լսում սեփական սուտը, հասնում է մի աստիճանի, երբ այլևս չի կարող տարբերել ճշմարտությունը ո՛չ իր ներսում, ո՛չ իր շուրջը և այդպիսով կորցնում է հարգանքը թե՛ իր, թե՛ ուրիշների նկատմամբ»,- մեջբերել է Բաղային «Կարամազով եղբայրներ» վեպից։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ այս հատվածը դիպուկ նկարագրում է ԱՄՆ կառավարման համակարգի և Իրանի ու տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության ներկայիս վիճակը, որն, ըստ նրա, չափազանց մեծ կախվածություն ունի «ստից»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել