Իրանի ափերի մոտ երկու խոշոր նավթային արտահոսք է գրանցվելԻրանի ափերի մոտ երկու խոշոր նավթային արտահոսք է գրանցվել
Իրան
Իրանի տարածքային ջրերում երկու խոշոր նավթային բիծ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին և տեսանյութերին։
Օգոստոսի 10-ին «Կոպեռնիկուս» ծրագրի Sentinel-2 արբանյակների նկարահանումները ցույց են տվել, որ արտահոսք է տեղի ունեցել Քեշմ կղզու հարավային հատվածի մոտ։ Նիդերլանդական PAX կազմակերպության հետազոտողների տվյալներով՝ նավթային աղտոտման ավելի բաց հետքերը ձգվում են շուրջ 160 կիլոմետր, իսկ նավթամթերքն արդեն հասել է կղզու լողափեր։
TankerTrackers.com-ի տվյալներով՝ աղտոտման հավանական աղբյուրը Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Minoan Pioneer» բեռնանավն է, որը օգոստոսի 3-ին Հորմուզի նեղուցում խոցվել էր անհայտ արկով։ Միջադեպի հետևանքով մեկ նավաստի անհետ կորել էր։ Իրանի ԱԳՆ-ն ևս հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ աղտոտման աղբյուրը օտարերկրյա բեռնանավ է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել