Իրանը գնահատել է Պարսից ծոցում նավթի արտահոսքի պատճառած վնասը
Իրան
Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով` նավթային աղտոտումը հասել է Իրանի Քեշմ կղզու ափերին: Պարսից և Օմանի ծոցերում նավթի թափման ընդհանուր վնասը կարող է հասնել տրիլիոնավոր դոլարների։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Այս միջադեպը միայն մեկ հստակ օրինակ է այն լայնածավալ աղտոտման, որը վերջին տասնամյակների ընթացքում քայքայել է Պարսից և Օմանի ծովի ջրերը, ինչպես նաև տարածաշրջանի ծովային էկոհամակարգը՝ Իրանի ափամերձ տարածքներին պատճառելով տրիլիոնավոր դոլարների վնաս», - գրել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում միջազգային ծովային նավագնացության բոլոր մասնակիցներն ունեն իրավական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու և վերացնելու շրջակա միջավայրի վնասը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել