Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը հաղթանակներով են մեկնարկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
77 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Տերտերյանը և 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը հաղթահարել են նախնական փուլերը և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։ Հայ ըմբիշները պայքարը կշարունակեն աշխարհի առաջնության մեդալների համար։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել