Իրանը հայտարարել է՝ երբ կբացի Հորմուզի նեղուցը
Իրան
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել հունիսին ստորագրված հուշագրով ստանձնած պարտավորությունները, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ և ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ Թեհրանը պահանջում է վերացնել շրջափակումը, ապասառեցնել իրանական ակտիվները, չեղարկել նավթային պատժամիջոցները, դադարեցնել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև կատարել հուշագրի մյուս պայմանները։
Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնությունն այլևս ուժի մեջ չէ, ինչից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձ ռազմական հարվածներ էին հասցրել։ Դրանց ֆոնին Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը, որը համարվում է համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել