Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»
Իրան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների և երկխոսության, սակայն միաժամանակ պահպանում է ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Նրա խոսքով՝ բանակցություններին պատրաստ լինելը չի հակասում ռազմական պատրաստվածության ուժեղացմանը։ Թեհրանը հաշվի է առնում նաև հնարավոր «վատագույն սցենարները»։ Դիվանագետը նշել է, որ դիվանագիտությունը ազգային շահերի պաշտպանության գործիք է, և դրա հնարավորությունները երբեք ամբողջությամբ չեն սպառվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել Իրանի հետ բանակցությունները և փոխել Թեհրանի նկատմամբ ռազմավարությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել