Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար
Իրան
Իրաքը դիմել է Իրանին՝ խնդրելով հատուկ պայմաններ տրամադրել Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման համար։ Այս մասին հայտնել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ-Հալբուսիի մամուլի ծառայությունը։
Ալ-Հալբուսիի խոսքով՝ Իրաքը տարածաշրջանում ստեղծված իրավիճակից առավել շատ տուժած երկրներից է, ուստի Թեհրանը պետք է հաշվի առնի երկու երկրների հարաբերությունները և հատուկ ռեժիմ սահմանի իրաքյան նավթի արտահանման համար՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով։
Բանակցությունները կայացել են Բաղդադում՝ Իրաքի և Իրանի խորհրդարանների ղեկավարների միջև։ Իրաքի նավթային ոլորտը զգալի վնասներ է կրել Պարսից ծոցում հակամարտության և Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետևանքով, որով իրականացվում է իրաքյան նավթի արտահանման մեծ մասը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել