Իրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասին
Իրան
Իրանական նավթի արտահանումը գործնականում դադարեցվել է։ Այս մասին Mehr գործակալությունը մեջբերում է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին։
«Ներկայիս պայմաններում նավթի արտահանումը գործնականում դադարել է»,- ասել է պաշտոնյան։
Միաժամանակ, Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ Իրանն ունի անհրաժեշտ արտարժութային պահուստներ, և արժութային եկամուտները շարունակվում են։ Ըստ նրա՝ սա բավական է երկիրը դեղորայքով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել