Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն
Իրան
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից նոր ռազմական գործողությունների դեպքում պատասխանել ավելի հզոր զենքով, քան Վաշինգտոնի հետ հակամարտության նախորդ փուլում։ Այս մասին Defa Press գործակալությանը հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Եթե պատերազմը նորից սկսվի, ապա, իհարկե, մեր կիրառած զենքերը տարբեր կլինեն, և այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների գեներացման, ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ որևէ այլ ցուցանիշի մեջ»,- ասել է նա։
Ռազմական սպան նշել է, որ Իրանն ամեն օր աշխատում է իր ռազմական հնարավորությունները բարելավելու ուղղությամբ՝ արտադրելով ավելի ճշգրիտ, կործանարար և տեխնոլոգիապես առաջադեմ զենքեր։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն