Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Իրան
Իրանը Իրաքի նավերին թույլատրել է ազատ անցնել Հորմուզի նեղուցով՝ վերացնելով հատուկ թույլտվություն ստանալու պահանջը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Եղբայրական Իրաքն ազատված է Հորմուզի նեղուցում մեր սահմանած բոլոր սահմանափակումներից», — ասվում է իրանական կողմի հայտարարության մեջ։ Մինչ այս իրաքյան նավթատարները նեղուցով կարող էին անցնել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։
Թեհրանի որոշումը Բաղդադի հիմնական խնդրանքներից մեկն էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի՝ Իրաք կատարած այցի ընթացքում։ Հունիսին Իրանը, ԱՄՆ-ն և Իսրայելը միջանկյալ համաձայնության էին հասել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման համար պայմաններ ստեղծելու շուրջ, սակայն հետագայում պայմանավորվածությունները խափանվել էին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն