Իրանը պաշտպանությունից անցնում է հարձակման․ փորձագետը գնահատել է ռազմական դոկտրինի փոփոխությունը
Իրան
Իրանի՝ պաշտպանական ռազմական դոկտրինից հարձակողականի անցնելու որոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ երկարատև դիմակայության։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը։
Ավելի վաղ Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Աքրամինիան հայտարարել էր, որ երկրի նոր ռազմական դոկտրինը նախատեսելու է հակառակորդների դեմ կանխարգելիչ գործողություններ, ինչպես նաև ցանկացած ագրեսիայի անհապաղ և ավելի լայնածավալ պատասխան։
Կալաչևի գնահատմամբ՝ այս քայլով Թեհրանը փորձում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ցույց տալ, որ պատրաստ է ոչ միայն պաշտպանվել, այլև անցնել հարձակողական գործողությունների։ Փորձագետի խոսքով՝ Իրանը դրանով նաև ազդակ է տալիս, որ հակամարտության կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվեն իր շահերն ու դիրքորոշումը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն